Վերջապես․ Ջրի երես դուրս եկավ ողջ իրականությունը 😕 Ինչո՞ւ չի հանդիպել Պուտինի հետ և մեդալ չի ստացել. Փաշինյանը մեկնաբանել է տարածված լուրերը․ ԲԱՑԱՌԻԿ 🔽




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում արձագանքել է իր այցի շուրջ մամուլում տարածված տեղեկություններին։



ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Ղազախստանում Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել։ Ինչպես Նուր–Սուլթանից հայտնում է factor.am-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է Նազարբաևից մեդալ չստանալու մասին տեղեկություններին, Փաշինյանն ասել է.«Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵԱՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»: Նա նշել է, որ պարգևատրվել են այն մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել ԵԱՏՄ–ի կայացման հարցում։

Նշենք, որ տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրման արարողություն է կազմակերպել, որի ընթացքում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան շքանշանով են պարգևատրվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը պարգևատրման մասին հրամանագրում նշված չի եղել, նա շքանշան չի ստացել:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մամուլին ասել էր. «Օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումները տեղի են ունեցել. օրակարգով ԵԱՏՄ շրջանակներում որևէ մեդալների բաժանում, պարգևատրում կամ այլ բան նախատեսված չէ»։

Մինչ այդ factor.am կայքը նաև հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստից հետո օրակարգով նախանշված պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին և չեղարկվել է Նուր-Սուլթանում Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:

Այս տեղեկությունները, սակայն, ավելի ուշ հերքվեցին։

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները:(Visited 89 times, 89 visits today)

(Visited 4 535 times, 1 visits today)