Փաշինյանը պետք է հեռանա. Էդուարդ Շարմազանովի սենսացիոն հայտարարությունը. տեսեք ինչ է պատրաստվում անել առաջիկա ժամերին




ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի, որը հիմնված է փաստերի, տրամաբանության, սառը դատողության և պետականամետության վրա:



Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների:

Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ, ասելն էլ հո անել չէ:

Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է, թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները՝ «դե բան ա, ասել ա էլի» տրամաբանությամբ:

Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք չկա, իսկ հետևանք՝ առավել ևս:

Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է: Փաշինյանը պետք է հեռանա:
Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:

Հ.Գ.

Իսկ նրանց, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ, հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու, որը գերագնահատում է ինքն իրեն»:

(Visited 5 059 times, 1 visits today)